Օսմանյան կայսրության ուրվականը վերադարձել է, ասել է նախագահը - Mediamax.am

2437 դիտում

Օսմանյան կայսրության ուրվականը վերադարձել է, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ անօդաչու թռչող սարքերի, խորհրդատուների, վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:

«Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի», - ասել է նախագահը՝ առցանց ելույթ ունենալով CYBERSEC2020 համաժողովում, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին