Փաշինյանը կոշտ հակադարձել է Ալիեւին - Mediamax.am

7243 դիտում

Փաշինյանը կոշտ հակադարձել է Ալիեւին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Աշխաբադում կոշտ հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանն այն մասին, թե «Հայաստանը հերոսացնում է ֆաշիզմը, եւ նախկին իշխանությունները Երեւանում կանգնեցրել են ֆաշիստական դահիճ ու դավաճան Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ – խմբ.) հուշարձանը»։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի վարչապետն ասել է, որ Ադրբեջանի նախագահն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հայ ժողովրդի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդեպ, ու «տեղին չէ այս ձեւաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, չափազանց կարեւոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար»։

 

«Իլհամ Ալիեւի ելույթից տպավորություն է առաջանում, որ այդ պատերազմում Հիտլերը միայն երկրորդական դեր ուներ, եւ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր։ Ճշմարտությունն այն է, որ Գարեգին նժդեհը պայքարում էր Հայաստանում թուրքական օկուպացիայի եւ թուրքերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության դեմ։ Գարեգին Նժդեհը, ի դեպ, 1918-ին՝ հայ-թուրքական պատերազմի ժամանակ, շատ ռուս սպաների հետ ղեկավարում էր խիստ կարեւոր ռազմաճակատի մի մասը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով պատմության օբյեկտիվ գնահատումը։

 

Հայաստանի վարչապետը ներողություն է խնդրել նման լարվածության համար՝ ասելով.

 

«Դուք տեսաք, որ դրա հեղինակը ես չէի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին