Փոխվարչապետ. ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության առանցքային գործիքն է - Mediamax.am

2861 դիտում

Փոխվարչապետ. ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության առանցքային գործիքն է


Լուսանկարը` Տիգրան Ավինյանի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության եւ կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում:

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստում փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման եւ խորացման համար:

 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ կարեւոր նշանակություն է տրվում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաեւ կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը:

 

Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջեւ համագործակցության մակարդակն անբավարար է, մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության խորացման լրացուցիչ եւ կարեւոր գործիք:

 

Բացը լրացնելու համար հայկական կողմն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինություն, հաջորդ սերնդի ցանցերը, ավիատիեզերական համակարգերը, միկրոէլեկտրոնիկան եւ ռադիոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը եւ արհեստական բանականությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին