Նախագահը՝ վարչապետին. Ձեր հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է - Mediamax.am

3233 դիտում

Նախագահը՝ վարչապետին. Ձեր հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարեւորել է նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

«Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, եւ մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ, իհարկե, փոխզսպումների եւ հակակշիռների համակարգ»,- ասել է վարչապետը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետության կառավարելիության մակարդակը չպետք է նվազի:

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքն այլեւս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլեւ նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նախագահն էլ վստահություն է հայտնել, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր, որոնց ոչ միայն հավատում է վարչապետը, այլեւ նվիրված է:

 

«Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաեւ իմ հաջողությունն է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին