Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ «ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա վարչապետի սեփական թեկնածուով»։
Կարեն Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների հիմնադիր Սամվել Կարապետյանի եղբայրն է, նախկինում է զբաղեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
«Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, եւ այդ տարիների հետեւանքն են նաեւ հասարակական ընդվզումները: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, եւ կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել», - ասել է պատգամավորը 1in.am-ին տված հարցազրույցում:
Խոսելով Սամվել Կարապետյանի դերակատարության մասին, պատգամավորն է ասել է.
«Սամվել Կարապետյանի մոտեցումները երբեք անձնավորված չեն եղել: Իր եւ մեր ընտանիքի համար առաջնայինը երկրի կայնությունն ու հավասարակշռությունն են: Այդպես եղել է միշտ, այդպես է հիմա, այդպես լինելու է այսուհետ եւս: Իսկ տարաբնույթ շահարկումները ներկայիս հուզական վիճակի արտացոլանքն են, որոնք ժամանակի ընթացքում կհանդարտվեն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: