Նախագահ. Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը - Mediamax.am

3843 դիտում

Նախագահ. Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

«Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։

 

Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման:

 

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

 

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսեւորել զսպվածություն։

 

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում, թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»,- ասված է ՀՀ նախագահի հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին