Փաշինյան. Պատրաստ եմ քննարկել Սարգսյանի հեռացման պայմանները - Mediamax.am

5307 դիտում

Փաշինյան. Պատրաստ եմ քննարկել Սարգսյանի հեռացման պայմանները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է իրեն ուղղված վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ «անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մասին»:

Նա ասել է, որ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները:

 

«Երեկ ասել եմ, որ մենք վրեժխնդրություն չենք ուզում եւ ցանկանում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին լինի անցնցում: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ ու Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես շփման համար փակ չեմ, բայց քննարկման թեման կարող են լինել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները», - նշել է պատգամավորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին