Արթուր Նալբանդյանը նշանակվել է Լոռու մարզպետ - Mediamax.am

4066 դիտում

Արթուր Նալբանդյանը նշանակվել է Լոռու մարզպետ


Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կառավարության որոշմամբ Լոռու մարզպետ է նշանակվել Ալավերդի քաղաքի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մեկ այլ որոշմամբ կառավարությունը նույն պաշտոնից ազատել է Լոռու նախկին ղեկավար Արամ Քոչարյանին՝ սեփական դիմումի համաձայն:

 

Շնորհավորելով Արթուր Նալբանդյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Արթուր Նալբանդյանը եղել է Հայաստանի լավագույն քաղաքապետներից մեկը եւ կարողացել է լուծումներ տալ Ալավերդու խնդիրներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին