Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը «սկզբունքային հարց է» - Mediamax.am

4036 դիտում

Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը «սկզբունքային հարց է»


 ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը «սկզբունքային հարց է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ «ընտրությունները պետք է լինեն արտահերթ, քանի որ հասարակությունը համոզված է, որ հերթական ընտրությունները նորից կեղծվելու են»:

 

«Չի կարելի կեղծել ընտրությունները եւ խոսել քաղաքական նոր մշակույթի ձեւավորման մասին: Քաղաքակիրթ երկխոսությունը սկսվում է քաղաքակիրթ ընտրություններից. որոշ հարցերի շուրջ բանակցելը դեռեւս երկխոսություն չէ», - ասել է ՀԺԿ նախագահը:

 

Նրա խոսքերով, ընդդիմությունը կընդունի հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքները, եթե դրանք «նորմալ անցկացվեն»:

Մեր ընտրանին