5 փաստ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի մասին - Mediamax.am

exclusive
7564 դիտում

5 փաստ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի մասին


Մարկուս Ռիտերը
Մարկուս Ռիտերը
Մարկուս Ռիտերը
Մարկուս Ռիտերը

2023թ. փետրվարի 20-ին Եվրոպական միությունն հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը գործելու է Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:

 

Առաքելության ղեկավար է նշանակվել գերմանացի Մարկուս Ռիտերը:

 

1.    Ո՞ր երկրի քաղաքացի է Մարկուս Ռիտերը:

 

61-ամյա Մարկուս Ռիտերը Գերմանիայի քաղաքացի է: Նա ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

2.    Ի՞նչ կրթություն է ստացել:

 

Մարկուս Ռիտերը 1994 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 

1995-1996 թվականներին ուսումը շարունակել է Շպեերի համալսարանում:

 

1996-1997 սովորել է վերահսկող սպաների Մյունսթերի ոստիկանական ակադեմիայում:

 

1999 թվականին Շպեերի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան (կառավարում եւ գիտություն):

 

3.    Արդյո՞ք նա երբեւէ աշխատել է Հարավային Կովկասում:

 

Այո: 2007-2008 թվականներին Մարկուս Ռիտերը եղել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակազմի ղեկավարը:

 

4.    Ի՞նչ թեժ կետերում է աշխատել Մարկուս Ռիտերը:

 

2004-2005 թվականներին ղեկավարել է Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ոստիկանության աշխատակազմը:

 

2009-2011 թվականներին ղեկավարել է Աֆղանստանում գերմանական ոստիկանության նախագծային թիմը՝ միաժամանակ զբաղեցնելով Քաբուլում Գերմանիայի դեսպանության գլխավոր ոստիկանական խորհրդատուի պաշտոնը:

Մարկուս Ռիտերը Մարկուս Ռիտերը

 

2012-2013 թվականներին նա եղել է Հարավային Սուդանում Եվրոպական Միության առաքելության (EUAVSEC) պլանավորման եւ գործողությունների բաժնի ղեկավար:

 

5.    Ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել Մարկուս Ռիտերը Գերմանիայի ոստիկանական համակարգում:

 

1998-2004 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի դաշնային սահմանային ոստիկանությունում:

 

2008-2012 թթ. ղեկավարել է դաշնային ոստիկանության Կայզերսլաուտերնի գրասենյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին