Պատմական հանրահավաքներն ու երիտասարդ Աշոտ Մանուչարյանը - Mediamax.am

exclusive
23722 դիտում

Պատմական հանրահավաքներն ու երիտասարդ Աշոտ Մանուչարյանը


Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum


Շարունակում եմ ներկայացնել լուսանկարները, որոնք բելգիացի լուսանկարիչ Կարլ դե Կեյզերն արել էր Խորհրդային Հայաստանում 1988 եւ 1989 թվականներին: 

 

Առաջին հոդվածն այստեղ է. 1988-ի ամառը, Լենինը եւ եռագույնով երեխաները:

Կարլն ասում է, որ տեսնելով Հայաստանում եւ Լիտվայում ծավալվող շարժումները, ինքը հասկացավ, որ Խորհրդային միությունը լուրջ փորձության առաջ է կանգնած: Միեւնույն ժամանակ, խոստովանում է նա, Արեւմուտքում ոչ ոք չէր մտածում այն մասին, որ ԽՍՀՄ-ը կարող է փլուզվել 2-3 տարվա ընթացքում:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

«Շատ զարմացած էի, երբ տեսա, թե որքան շատ մարդիկ էին մասնակցում Երեւանի հանրահավաքներին: Առաջին միտքս այն էր, որ նրանք բոլորն էլ ի վերջո բանտում կհայտնվեն: Անկեղծ ասած՝ ինքս էլ բավական վախենում էի գնալ այդ հանրահավաքներին ու լուսանկարել, քանի որ միակ արտասահմանցին էի այնտեղ: Բայց նաեւ համարձակվեցի բարձրանալ հարթակ: Հիշում եմ, որ սիրտս շատ արագ էր բաբախում. կարծում էի, որ ցանկացած պահի կարող եմ ձերբակալվել: Սակայն մարդկանց ոգեւորությունը եւ միասնականությունը ստիպեցին ինձ մնալ եւ լուսանկարել: 

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Նրանք տեսնում էին, որ ես օտարերկրացի եմ եւ իմ արած նկարները կարող են կարեւոր լինել ապագայի համար: Հանրահավաքից հետո աննկատ վերադարձա հյուրանոց եւ ձեւացրի, թե ոչինչ չի եղել: Իմ ռուս ուղեկցող Լյուդմիլան գիտեր, որ երկար բացակայել էի, սակայն խմբի համար նախատեսված ճաշի ժամանակ ոչինչ չասաց»,- պատմում է Կարլը:

 

Առաջին հայացքից թվում է, որ Ազատության հրապարակում արված Կարլի լուսանկարները առանձնապես աչքի չեն ընկնում: Բայց դրանց ավելի ուշադիր նայելիս հասկանում ես, որ նրան հաջողվել է փոխանցել ամենակարեւորը՝ մարդկանց հուզմունքն եւ ոգեւորությունը: 

 

Նայեք այս կանանց դեմքերին:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Այս նկարում «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային անդամներից մեկն է՝ Աշոտ Մանուչարյանը: 

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Նա լուսանկարչին նայում է որոշակի թերահավատությամբ, ինչը, հավանաբար, անակնկալի գալու արդյունք է:

 

Այս լուսանկարում ելույթ է ունենում Ալբերտ Բաղդասարյանը, նրա կողքին են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը եւ Արման Մելիքյանը, որը 2004 թվականին դարձավ Արցախի արտաքին գործերի նախարար: 

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Դժվար է ասել, թե ինչ գործ ունի հանրահավաքի հարթակում մանկահասակ երեխան:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Այսպիսին էր Ազատության հրապարակը 1988 թվականին: Այսօրվա երիտասարդներին իսկապես դժվար է հասկանալ, թե դա ինչ իրադարձություն էր ԽՍՀՄ-ի համար, որտեղ նախկինում մարդիկ միայն մայիսի 1-ի կամ նոյեմբերի 7-ի տոների կապակցությամբ էին փողոց դուրս գալիս: 

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Եվ իհարկե, շատ հետաքրքիր է, թե ինչպես դասավորվեց այս լուսանկարներում պատկերված մարդկանց ճակատագիրը:

 

Արա Թադեւոսյան

 

Մեդիամաքսը լուսանկարները պաշտոնապես գնել է Magnum գործակալությունից, եւ դրանք օգտագործելու ցանկացած փորձ կունենա իրավական հետեւանքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին