1988-ի ամառը, Լենինը եւ եռագույնով երեխաները - Mediamax.am

exclusive
26419 դիտում

1988-ի ամառը, Լենինը եւ եռագույնով երեխաները


Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum


Վերջերս համացանցում հրապարակում տեսա բելգիացի լուսանկարիչ Կարլ դե Կեյզերի Homo Sovieticus լուսանկարների գրքի մասին, որը ծնվել էր 1988 եւ 1989 թվականներին Խորհրդային միություն կատարած նրա այցելությունների արդյունքում:

 

Տեսնելով, որ գրքում լուսանկարներ կան նաեւ Հայաստանից, կապվեցի Կարլի հետ եւ խնդրեցի վերհիշել մի քանի շարքի ստեղծման պատմությունը: Կարլը շատ պատրաստակամ գտնվեց, ուստի մի քանի մասով կներկայացնեմ նրա լուսանկարները եւ հիշողությունները:

 

Copy/paste-ի սիրահարներին զգուշացնեմ, որ Մեդիամաքսը լուսանկարները պաշտոնապես գնել է Magnum գործակալությունից եւ դրանք օգտագործելու ցանկացած փորձ կունենա իրավական հետեւանքներ:

 

Երբ ծանոթանում էի Հայաստանում Կարլ դե Կեյզերի արած լուսանկարներին, միանգամից աչքիս ընկան Հանրապետության (այն ժամանակ՝ Լենինի) հրապարակում արված կադրերը՝ շատրվաններում լողացող երեխաներով:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

1980-ականներին Երեւանում տղաները հաճախ էին լողանում ոչ միայն այս, այլեւ Կամերային երաժշտության տան եւ «Պոպլավոկ» սրճարանի այգիների շատրվաններում, ինչպես նաեւ Կարապի լճում:

 

Նախ Կարլին խնդրեցի պատմել, թե ինչպես հայտնվեց Խորհրդային միությունում եւ Հայաստանում:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

«1988 թվականին անհնար էր Խորհրդային միություն այցելել որպես անհատ զբոսաշրջիկ: Ուստի դիմեցի Բելգիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի կոմունիստական կուսակցություններին եւ հարցրի, թե արդյոք կազմակերպո՞ւմ են խմբային այցելություններ: Պարզվեց, որ կազմակերպում են: Այդպես 1988 եւ 1989 թվականներին ես երկու անգամ այցելեցի ԽՍՀՄ եւ եղա 13 քաղաքում:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Նախապես մտածում էի, որ պետք է նմանակեմ «Պրավդա» թերթի լուսանկարիչներին եւ պրոպագանդիստական ոճի լուսանկարներ անեմ: Սակայն տարվա ընթացքում փոխեցի ոճս. ակնհայտ էր, որ Խորհրդային միությունը կանգնած էր մեծ փոփոխությունների շեմին: Երեւանի եւ Վիլնյուսի հանրահավաքները դրա վառ ապացույցն էին»,- պատմում է Կարլը:

 

Նրա գրքի շնորհանդեսը Ամստերդամում տեղի ունեցավ 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ ճիշտ այն օրը, երբ ընկավ Բեռլինի պատը:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Կարլը պատմեց Լենինի հրապարակում արված լուսանկարների մասին.

 

«Կարծում եմ, հանգստյան օր էր: Կենտրոնական հրապարակում էի, քանի որ այնտեղ էին գալիս նորապսակների ավտոմեքենաները: Դրանք լավ նյութ են լուսանկարչի համար՝ հատկապես, երբ հետեւում կանգնած է Լենինի արձանը:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Երեխաները լողանում էին շատրվաններում: Քիչ անց տեսա, որ նրանք վազում են՝ դրոշը ձեռքներին: Թվում էր, թե խաղում են, բայց քիչ անց հասկացա, որ դա ժողովրդական ընդվզման լուրջ բաղադրիչ էր:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Երբ տուն վերադարձա, արագ մշակեցի նկարները, ուղարկեցի Magnum-ին, եւ նրանք հայտնվեցին ֆրանսիական Libération թերթի առաջին էջում»:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը՝ Carl de Keyzer/Magnum

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին