Վլադիմիր Պոզներ. «Այն ամենը, ինչ ասում եմ, իմ սեփական կարծիքն է, ոչ ավելին» - Mediamax.am

exclusive
129193 դիտում

Վլադիմիր Պոզներ. «Այն ամենը, ինչ ասում եմ, իմ սեփական կարծիքն է, ոչ ավելին»


Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները
Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս


2015թ. նոյեմբերի 17-21-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ «Մշակույթների երկխոսություն» ամենամյա միջազգային մեդիա ֆորումը: Ամեն տարի «Մշակույթների երկխոսություն» մեդիա ֆորումի շրջանակում տեղի է ունենում մրցանակաբաշխություն. համանուն մրցանակը շնորհվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` միջազգային լրագրության ասպարեզում մեծ ավանդի համար: Այս տարի «Մշակույթների երկխոսություն» մրցանակին արժանացավ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները: Մրցանակաբաշխությունից հետո Պոզները հանդիպեց ֆորումի մասնակիցների հետ, նաեւ պատասխանեց նրանց հարցերին: Ներկայացնում ենք հանդիպման ընթացքում հնչած մտքերից մի քանիսը:

 

Ռուսերեն լեզվի օգտագործման կրճատման մասին շատ է խոսվում: Ռուսերենի նշանակությունը կարող եմ համեմատել ֆրանսերենի հետ: Կար ֆրանսիական կայսրություն, եւ ֆրանսերենը համարվում էր համաեվրոպական լեզու: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական կայսրությունը դադարեց իր գոյությունը, Ֆրանսիան այլեւս գերտերություն չէր, ու ֆրանսերենի օգտագործումը կրճատվեց: Ի՞նչ է, կարծո՞ւմ եք՝ Ֆրանսիան դրանից տուժեց: Նույնն էլ ռուսերենի հետ եղավ. Ռուսաստանը կայսրություն էր, հետո գոյություն ուներ նաեւ սովետական կայսրություն, եկեք ինքներս մեզ չխաբենք: Տարբեր պատճառներով կայսրությունը քանդվեց, ու այսօր ավելի քչերն են շարունակում խոսել ռուսերեն, հատկապես՝ երիտասարդները: Սա բնական ընթացք է, պետք չէ ողբերգություն սարքել: Ուրիշ հարց է, որ պետք է շարունակել աջակցել ռուսական մշակույթին: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, թե պահպանելով լեզուն կփոխի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները` դա պարզապես խաբկանք է:

Վլադիմիր Պոզները Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մշակութային լրագրության շրջանակներում շատ են ասում` եկեք «յոլա գնանք» առանց քաղաքականության: Որքան ուզում եք ասեք` քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում: Ձեզ դա չի հաջողվի: Մի իմաստուն մարդ ասում էր`միեւնույն է, քաղաքականությունը հետաքրքրվում է ձեզնով: Ու դրանից ոչ մի տեղ չեք փախչի: Եթե անգամ գլուխն ավազի մեջ թաքցնեք, ձեր հետույքը միեւնույն է կերեւա, ու դուք կարող եք շատ ուժեղ հարված ստանալ հետեւից:

 

Ծիծաղելի է ասել, թե Ադրբեջանում խոսքի ազատություն կա: Նույնիսկ անհարմար է այդ թեմայով խոսել: Իրականում այնտեղ անկախ ԶԼՄ-ներ չկան, միայն եզակիները, որոնք գոյատեւում են լսարանի կողմից արված ներդրումներով: Մամուլի ազատությունը միջանցք է: Կան լայն միջանցքներ, օրինակ` Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Եվրոպայում: Կա նեղ միջանցք, ինչպես, օրինակ մեզ մոտ` Ռուսաստանում: Իսկ Ադրբեջանում… նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ, կներեք:

Վլադիմիր Պոզները Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Սովետական տարիներին լրագրողներին անվանում էին գաղափարական ճակատի զինվոր: Իսկ դա նշանակում է, որ զինվորը ստանում է հրաման: Եթե լավ է իրականացնում այն, ապա պարգեւատրվում է, կարող է նաեւ դառնալ գեներալ, բայց միեւնույն է՝ նա հրաման է ստանում: Լրագրողի խնդիրը շատ պարզ էր ձեւակերպված` առաջ տանել կուսակցության ու կառավարության քաղաքականությունը: Ահա թե ինչով էր զբաղվում լրագրողը: Իսկ իրականում դա պրոպագանդա է:

 

Ինչ-որ մեկն ասաց, որ մեր հակառակորդի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները մեզ վատ կերպով են ցուցադրում: Իսկ մենք նրանց ինչպե՞ս ենք ցուցադրում: Ի՞նչ ենք մենք գրում Բալթյան երկրների, ԱՄՆ-ի, Արեւմուտքի մասին: Որտե՞ղ է լրագրողական հավասարակշռությունը, լավ, գոնե ազնվությունը: Չէ՞ որ իրականում մենք ամեն ինչ էլ լավ հասկանում ենք:

Վլադիմիր Պոզները Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լրագրողը պետք է որքան հնարավոր է օբյեկտիվ, ազնիվ եւ ամբողջական տեղեկացնի իր լսարանին: Վերջակետ: Այլ առաքելություն նա չունի: Պետք է վստահել ու հարգել լսարանը, ոչ թե բացատրել` այս մարդը վատն է, մյուսը` լավը: Երբ բժիշկը քայլում է մարտի դաշտով ու տեսնում է վիրավոր զինվորի, նրան չպետք է հետաքրքրի՝ այդ վիրավորը մերոնքական է, թե ոչ: Նա պիտի պարզապես բուժի: Նույնն էլ լրագրողն է `կա՞ տեղեկատվություն, այն կարեւո՞ր է. իրազեկիր:

 

Իմ հաղորդումների ընթացքում երբեք չեմ վիճում հյուրիս հետ: Ես հարցադրումներ եմ անում: Եթե նա չի պատասխանում` «բկից» բռնում եմ: Կարող եմ հարցնել` կարծո՞ւմ եք, բոլոր հրեաներին պետք է կախաղան հանել: Նա պատասխանում է` այո: Շնորհակալություն եմ հայտնում պատասխանի համար ու առաջ անցնում. լսարանն ամեն ինչ ինքնուրույն կհասկանա:

 

Պետք է կարողանալ ունկնդրել ու ավելի քիչ խոսել: Բայց ամենակարեւորը` ունկնդրածը լսելու ունակությունն է:

Վլադիմիր Պոզները Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենից շատ սիրում եմ հանդիպել երիտասարդների հետ, որովհետեւ նրանք այնքան կենդանի են ու անտարբեր չեն:

 

Երբ որոշվում է, թե ով է լինելու հաղորդման հյուրը, մեր թիմը սկսում է տեղեկություններ հավաքել այդ մարդու մասին: Այդ ամենից ընտրվում է ամենակարեւորն ու ուղարկվում ինձ: Ես ինքս սկսում եմ կազմել հարցերը, սցենարի նման դասավորել: Հիմնականում տանն եմ աշխատում, շաբաթ-կիրակի օրերին: Նստում եմ իմ աշխատասենյակում, երբեմն էլ շեղվում եմ:

Վլադիմիր Պոզները Վլադիմիր Պոզները

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն ամենը, ինչ ասում եմ, իմ սեփական կարծիքն է, ոչինչ ավելին:

 

Գրի առավ Լենա Գեւորգյանը

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին