ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման կապակցությամբ - Mediamax.am

3729 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման կապակցությամբ


Ստեփանակերտի օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնայի Ղարաբաղում քաղաքացիական թռիչքների իրականացման կապակցությամբ:

Ինչպես նշվում է միջնորդների հայտարարության մեջ, այդ մասին ասվել է Փարիզում մարտի 2-3-ին համանախագահների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ:

 

“Համանախագահները կրկնել են իրենց մտահոգությունները Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական թռիչքների առնչությամբ: Նրանք նաեւ քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման գաղափարները: Եռանախագահները առաջիկա շաբաթների ընթացքում կժամանեն տարածաշրջան եւ նախագահների հետ կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը”,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին