Ալիեւը վերանվանել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը - Mediamax.am

2086 դիտում

Ալիեւը վերանվանել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը (Վերածննդի հրապարակ) անվանել է «Հաղթանակ» հրապարակ։

«Երկար տարիներ այս հրապարակն ու այս շենքը անջատողականների որջ են եղել։ Հենց այս հրապարակում ստոր ծրագրեր էին մշակվում մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքից էին տրվել Խոջալուի ցեղասպանությունը իրագործելու հրամաննները։ Եվ այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում։ Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ ես այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի հրապարակ»,- ասել է Ալիեւը։

 

Նովրուզի տոնի առթիվ ժողովրդին ուղղված շնորհավորանքում Իլհամ Ալիեւն ասել է.

 

«Այսօր Ադրբեջանն աշխարհի այն հազվագյուտ երկրներից է, որի քաղաքականությունը բացարձակապես անկախ է»:

 

«Այն հիմնված է միայն եւ միայն ադրբեջանական ժողովրդի շահերի եւ կամքի վրա»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին