ԱԳՆ. ԼՂ այցից հետո ՄԱԿ հաղորդագրությունը խիստ կողմնակալ է, չի արտացոլում իրավիճակը - Mediamax.am

4157 դիտում

ԱԳՆ. ԼՂ այցից հետո ՄԱԿ հաղորդագրությունը խիստ կողմնակալ է, չի արտացոլում իրավիճակը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «ՀՀ-ն խոր մտահոգությամբ եւ հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի եւ դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ»:

ԱԳՆ հայտարարությունում նշվում է.

 

«Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է եւ չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որեւէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով բազմաթիվ զոհերին եւ վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տեւած արգելափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առեւանգմանը եւ միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:

 

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է քարոզչական ընկալումներն առաջ մղելու եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետեւանքները օրինականացնելու նպատակով:

 

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի մարդու հիմնարար  իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի եւ ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին