Փաշինյանը անուղղակի մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը - Mediamax.am

2466 դիտում

Փաշինյանը անուղղակի մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արցախից Հայաստան «անցակետում եւ մինչեւ անցակետը Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալումներ»:

«Սա չափազանց անհանգստացնող փաստ է: Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում:

 

Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցերը պատշաճ հասցեագրված չեն»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել եւ Բաքու են տեղափոխել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին