Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը - Mediamax.am

2846 դիտում

Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը:

Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։

 

Գործակալությունը հրապարակում է նաև Պետական սահմանային ծառայության տրամադրած լուսանկարը, որից կարելի է եզրակացնել, որ Ռուբեն Վարդանյանը ձեռնաշղթաներով է:

 

Հետին պլանում ուղղաթիռ է երեւում, որով Վարդանյանին տեղափոխել են Բաքու։

 

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն,  այսօր հանդես էր եկել հայտարարությամբ.

 

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր դուրս գալ Արցախից ադրբեջանական օկուպացիայից փրկվող տասնյակ հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ պայքարել գոյատեւման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն և խնդրում եմ ձեր աջակցությունը», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին