Եվրահանձնաժողովը «զանգվածային գաղթ» է կանխատեսում դեպի Հայաստան - Mediamax.am

3394 դիտում

Եվրահանձնաժողովը «զանգվածային գաղթ» է կանխատեսում դեպի Հայաստան


Լուսանկարը` https://www.pubaffairsbruxelles.eu/


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան «զանգվածային գաղթ» է կանխատեսում:

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում սննդի մեծ կարիք կա, ինչպես նաեւ սահմանափակ հասանելիություն էլեկտրականությանը եւ ջրին:

 

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին եւ Լեռնային Ղարաբաղում մնացած կարիքավոր մարդկանց օժանդակելու համար:

 

Ճգնաժամային հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչն ասել է.

 

«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու այն հազարավոր մարդկանց, ովքեր որոշեցին փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով գալիք ձմեռը: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր մարդասիրական օգնությունը տարածաշրջանում՝ շտապ օգնություն տրամադրելու կարիքավոր մարդկանց՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին