Զախարովա. Ղարաբաղում իրավիճակի շուրջ ՌԴ-ն շփումներ է անցկացնում - Mediamax.am

935 դիտում

Զախարովա. Ղարաբաղում իրավիճակի շուրջ ՌԴ-ն շփումներ է անցկացնում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Ղարաբաղում իրավիճակի շուրջ ՌԴ-ն այժմ շփումներ է անցկացնում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումներից հետո:

 

Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները եւ չսադրել իրավիճակը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

 

Ռուս դիվանագետն ասել է, որ «Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ»։

 

«Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտական ​​կարգավորման»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին