Բլինքենը ողջունել է մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ - Mediamax.am

1762 դիտում

Բլինքենը ողջունել է մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը` america.gov


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակյա առաքումը Լեռնային Ղարաբաղ։

Բլինքենը հայտարարության մեջ նշել է, որ վերջերս Իլհամ Ալիեւի հետ քննարկել էր այս մոտեցումը։

 

«Այս մատակարարումները կարեւոր քայլ են առաջ, եւ մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել եւ կենտրոնանալ տարածաշրջանի ժողովրդին մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու վրա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին աջակցելուն՝ ուղղված արժանապատիվ եւ տեւական խաղաղության հասնելուն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին