Շոյգու. «Արեւմուտքը փորձում է միջամտել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին» - Mediamax.am

3652 դիտում

Շոյգու. «Արեւմուտքը փորձում է միջամտել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին»


Լուսանկարը` ukraina.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ «Արեւմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին եւ մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում»:

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ՌԴ խաղաղապահ զորախումբը: Արեւմուտքը, սակայն, փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել խաղաղապահ առաքելության քաղաքականությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է նա։

 

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է եւ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելը»։

 

«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականների եւ հետախույզների: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչ են անում նրանք:

 

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին