Փաշինյան. Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս - Mediamax.am

3061 դիտում

Փաշինյան. Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ֆունդամենտալ պետք է անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցն անկախության տարիներին»:

«Մենք ունենք երկու մաս՝ մինչեւ մադրիդյան սկզբունքները եւ դրանից հետո: Մինչեւ մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումն այն է՝ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ Խորհրդային միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, որը, իմիջիայլոց, արձանագրված է Ալմա Աթայի հռչակագրում։

 

2007 թվականին, երբ իշխանության փոխանցման շրջանն էր եւ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր ե՛ւ տարածքային ամբողջականության, ե՛ւ ինքնորոշման սկզբունքները: Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը՝ ինչ-որ մեխանիզմով եւ այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից: Այստեղ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Ինքնորոշվել՝ նշանակում է լինել որեւէ տեղ եւ ինքնորոշման իրավունքի իրականացմամբ տեղափոխվել այլ տեղ: Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, մադրիդյան սկզբունքից հետո՝ Ադրբեջանը։ Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս», - հավելել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ իրենց իշխանության «մեծագույն բացթողումն» է եղել, որ 2018 թվականից հետո ժողովրդին դա չեն բացատրել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին