Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել - Mediamax.am

3707 դիտում

Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր հրավիրվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։

Ինչպես հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից, նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման եւ չդադարող սադրանքների  պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության եւ  կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։  

 

«Արայիկ Հարությունյանը կարեւորել է  ուժային եւ քաղաքացիական կառույցների,  պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված համագործակցությունը հրատապ եւ երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին