Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցը պետք է որոշեն Ղարաբաղի եւ Բաքվի ներկայացուցիչները»:
«Մենք աջակցում ենք կողմերին, դրանով հետաքրքրված է նաեւ Հայաստանը: Անխոս, մեզ համար կարեւոր է, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ «ղարաբաղցիների համար պետք է կազմվի փաթեթ, որտեղ արձանագրված կլինեն նրանց իրավունքները, այն է՝ ունենալ մայրենի լեզու, կրթություն, մշակույթի ու կրոնի պահպանում, տեղական ինքնակառավարում եւ տնտեսական կապեր»:
«Ղարաբաղցիների համար անհրաժեշտ է նման իրավունքների փաթեթ: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ որքան պարկեշտ իրենց կդրսեւորեն նրանք, ումից կախված կլինի պայմանավորվածությունների իրականացումը»,- եզրափակել է խոսքը ռուս դիվանագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: