Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն իբր այլընտրանքային գրունտային ճանապարհով զինծառայողներ է փոխադրում Արցախ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Պետք է անհապաղ դադարեցվի Հայաստանից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է շուտափույթ զինաթափվեն ու դուրս բերվեն մեր տարածքից։
Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս գործընթացում եւ կատարի իր պարտավորությունները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: