Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը - Mediamax.am

2711 դիտում

Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այն դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ:

 

Կենտրոնում ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից: Ծրագրի նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից՝ պետական-մասնավոր համագործակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին