Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում - Mediamax.am

3244 դիտում

Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը ստորաբաժանումները գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին