Գերմանիայի կանցլերը խոսել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման մասին - Mediamax.am

2162 դիտում

Գերմանիայի կանցլերը խոսել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը զգալի ազդեցության ունի Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Օլաֆ Շոլցն այդ մասին ասել է մարտի 2-ին Բեռլինում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

 

«Ես գիտակցում եմ, որ հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով առավել կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անկայունությամբ եւ Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել եւ պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:

 

Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», - ասել է Գերմանիայի կանցլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին