Լավրով. Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ - Mediamax.am

2865 դիտում

Լավրով. Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ


Լուսանկարը` brightspotcdn.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը «պետք է համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը չի նախատեսում անցակետերի ստեղծում»։

«Դրա (Լաչինի միջանցքի-ՏԱՍՍ) գործելը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը ենթադրում է բացառապես քաղաքացիական եւ հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժ ապահովելու անհրաժեշտություն։ Հենց սրանք ենք մենք ձգտում, առաջին հերթին, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որեւէ անցակետերի ստեղծում»,- ասել է Սերգեյ Լավրովը։

 

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմն առաջարկել է անցակետ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին:

 

Փետրվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երեւանը դեմ է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղադրմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին