Արցախի էլեկտրական բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում - Mediamax.am

1875 դիտում

Արցախի էլեկտրական բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի էլեկտրական բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում:

Այդ մասին այսօր Արցախի Օպերատիվ շտաբի նիստում ասել է «Արցախէներգո» ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

 

Նա նշել է, որ գազամատակարարման բացակայության եւ ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները:

 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին