«Ռուսական կողմը տեղում է փնտրում իրական լուծումներ» - Mediamax.am

2819 դիտում

«Ռուսական կողմը տեղում է փնտրում իրական լուծումներ»


Լուսանկարը` jewishnews.co.uk


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահներն ու ԱԳՆ-ն մշտական կապի մեջ են շահագրգիռ կողմերի հետ։

«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչի հայտարարություններով միայն, ռուսական կողմը տեղում փնտրում է իրական լուծումներ, ինչպես նաեւ հումանիտար աջակցություն ցուցաբերում։

 

Կոչ ենք անում ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքի երթեւեկությունը՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը: Երեւանին եւ Բաքվին կոչ ենք անում քաղաքական կամք ցուցաբերել՝ ներկայիս իրավիճակն արագ կարգավորելու համար»,- ասել է ռուս դիվանագետը:

 

Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստակամ է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:  

 

«Պարբերաբար տեղում առաջացող դժվարությունները չպետք է պատճառ դառնան բանակցային գործընթացի «սառեցման» համար»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին