Վարդանյան. «Սա է մեր հայրենիքը պահպանելու միակ ճանապարհը» - Mediamax.am

4067 դիտում

Վարդանյան. «Սա է մեր հայրենիքը պահպանելու միակ ճանապարհը»


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել եւ հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության նվազագույն կենսական կարիքները:

Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

 

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը:

 

«Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու եւ հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին