Բլինքենն Ալիեւին կոչ է արել «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը» - Mediamax.am

4113 դիտում

Բլինքենն Ալիեւին կոչ է արել «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում կոչ է արել «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առեւտրային երթեւեկության համար»։

«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարները։

 

Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիեւին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին