ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Լաչինի միջանցքի խնդիրը շտապ լուծում է պահանջում - Mediamax.am

2233 դիտում

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Լաչինի միջանցքի խնդիրը շտապ լուծում է պահանջում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել։

«Երեւանում՝ հանդիպումներ անցկացնելու նպատակով: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել: Սպասում եմ քննարկումներին՝ առաջ շարժվելու ուղիները նախանշելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-Թվիթերում գրել է Տոյվո Կլաարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին