Վարդանյան. Իրավիճակն ապացուցում է՝ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում - Mediamax.am

2017 դիտում

Վարդանյան. Իրավիճակն ապացուցում է՝ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Ադրբեջանը պետք է հասկանա՝ կողք կողքի ապրելու միակ ձեւը հարեւաններ լինելն է, ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»:

«Եվրոպան կարող է Ալիեւի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել: Եվրոպացիները կարող են օդային միջանցք ստեղծել, որ մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել եւ բերել մեզ այդքան անհրաժեշտ պարենն ու դեղորայքը։

 

Այս պատմությունն ավարտելու լավագույն ձեւը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Ներկայիս իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում: Մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն եւ խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը»,- ֆրանսիական France 24  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարարը:

 

Նրա խոսքով՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան մեծ խաղացողներ են. «Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առեւտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Սա մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ է»:

 

Նա նշել է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ եւ փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին