Լավրովն ասել է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի - Mediamax.am

1904 դիտում

Լավրովն ասել է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի


Լուսանկարը` brightspotcdn.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հարցն առաջիկայում կկարգավորվի:

«Օրերս կայացել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարի հանդիպումը: Կարծում եմ՝ առաջիկայում հարցը կկարգավորվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի բեռների, տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների տեղաշարժի համար:

 

«Առանձին կետով նշվում է, որ որեւէ ռազմական նշանակության բեռ Լաչինի միջանցքով չպետք է տեղափոխվի: Սակայն ադրբեջանական կողմը տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն հայկական կողմը այդ միջանցքով տեղափոխել է ականներ: Մեր զինվորականներն ուսումնասիրում են:

 

Ըստ ադրբեջանցիների՝ այդ ականները հետագայում օգտագործվել են ադրբեջանական դիրքերին հարակից տարածքներն ականապատելու համար, ինչը եռակողմ հայտարարության խախտում է: Բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահներին վերապահված է այդ ճանապարհի երթեւեկության վերահսկողությունը.

 

«Խաղաղապահները հնարավորություն ունեն՝ ստուգելու յուրաքանչյուր տրասնպորտային միջոց՝ դրանում արգելված, ոչ հումանիտար, ոչ քաղաքացիական ապրանք հայտնաբերելու առումով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին