Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Նախքան գազամատակարարման դադարեցումը Արցախի կառավարությունը հայտնել էր, որ հունվարի 17-ից Արցախի բնակչությունն օրական 2 ժամի փոխարեն 4 ժամով կհոսանքազրկվի։
Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ եւ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: