Ռուբեն Վարդանյան. Տնտեսական ոլորտում սկսել են խնդիրներ առաջանալ - Mediamax.am

5785 դիտում

Ռուբեն Վարդանյան. Տնտեսական ոլորտում սկսել են խնդիրներ առաջանալ


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անցկացրած օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, եւ արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաեւ տնտեսական ոլորտում:

«Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց  գործունեությունը, ինչը լրացուցիչ  լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով»,- նշել է նա:

 

Նիստում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին