ԱՄՆ․ «Անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը» - Mediamax.am

2642 դիտում

ԱՄՆ․ «Անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորումն անընդունելի է»։

Հանդես գալով ճեպազրույցում, նա ասել է․

 

«Մենք հստակ ասել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի։ Դա հետ է մղում խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։

 

Ուզում եմ շատ հստակ ասել, որ էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի, հատկապես՝ ձմեռային ամիսներին: Անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին