Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին - Mediamax.am

2546 դիտում

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական» պատճառաբանությամբ այսօր առավոտյան 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

 

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին