Պայքարը պետք է շարունակենք բոլոր ուղղություններով, ասել է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

3264 դիտում

Պայքարը պետք է շարունակենք բոլոր ուղղություններով, ասել է Ռուբեն Վարդանյանը


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր մեկնաբանել է դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը:

Այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացնելով Ասկերանի շրջանի վարչակազմում՝Ռուբեն Վարդանյանն ասել է.  

 

«Մենք շատ լուրջ վտանգներ եւ մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:

 

«Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք», - ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին