Ալեն Սիմոնյան. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար - Mediamax.am

4747 դիտում

Ալեն Սիմոնյան. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսօր ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, Ալեն Սիմոնյանն ասել է.

 

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ չկա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն հասկացությունը։ Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուս խաղաղապահներից պահանջել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը եւ հայկական տեղանունները։

 

Մենք տեսնում ենք Ադրբեջանի մտադրությունները՝ փակելու Լաչինի միջանցքը, որը հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար։ Իսկ վերջին օրերին հաճախակի են դարձել ադրբեջանցիների սադրանքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող միջանցքին տարածքում։ Ամփոփելով վերոնշյալը՝ առկա է էթնիկ զտումների եւ ցեղասպանության սպառնալիք: Ադրբեջանը բոյկոտում եւ հերքում է միջազգային գործընկերների ջանքերը, մեղադրանքներ են հնչեցվում ռուս խաղաղապահների հասցեին, որոնց մանդատը Ադրբեջանի կողմից մինչ այժմ դեռ չի հաստատվել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին