«Քննարկվում է ԼՂ կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը» - Mediamax.am

4207 դիտում

«Քննարկվում է ԼՂ կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ։

 

«Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների կիրառման հնարավորությունը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

«Կարծում եմ, որ ԱՊՀ աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,-ասել է Սերգեյ Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին