Ալիեւը Շուշիում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին - Mediamax.am

3341 դիտում

Ալիեւը Շուշիում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Շուշիում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւը, մասնավորապես, այցելել է նոր բնակելի համալիրի, թիվ 1 միջնակարգ դպրոցի եւ մի շարք այլ շինհրապարակներ։

 

Բնակելի համալիրը բաղկացած կլինի 23 շենքից`3 եւ 5 հարկանի։

 

8 շենքի շինարարությունը սկսվել էր հուլիսի 1-ին, մնացած 15-ինը՝ սեպտեմբերի 1-ին։

 

Համալիրը 450 բնակարան կունենա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին