Ռուբեն Վարդանյան. Արցախում մնալու եմ մինչեւ անվտանգության հարցերի լուծումը - Mediamax.am

3332 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախում մնալու եմ մինչեւ անվտանգության հարցերի լուծումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախում մնալու է այնքան ժամանակ, որքան կպահանջվի անվտանգության հարցերը լուծելու համար:

«Մինչեւ ես չփոխեմ իրավիճակը, մինչեւ արցախցիները չզգան, որ իրենց անվտանգությունն ապահովված է, ես Արցախից ոչ մի տեղ չեմ գնալու: Անելու եմ մինչեւ վերջ՝ որքան կարող եմ», - ասել է նա «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

«Բոլորս պետք է հասկանանք, որ հույսներս պիտի դնենք միայն մեզ վրա: Ինքներս՝ պետությունը, բանակը, ժողովուրդը, պետք է հասկանանք, որ այս ճգնաժամը պետք է կանգնեցվի: Ներուժ ունեցող ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ իր ներդրումը կարեւոր է», - նշել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին