ՊԲ. Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է հրաձգային զինատեսակներ - Mediamax.am

5926 դիտում

ՊԲ. Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է հրաձգային զինատեսակներ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունն Արցախի շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։

«Լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։    

 

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, եւս մեկինը՝ ծայրահեղ ծանր, սակայն կա դրական որոշակի դինամիկա։                                       

 

ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին