Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններն այսօր ընդունված հայտարարությամբ ՌԴ խաղաղապահներին հորդորել են իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը:
Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում ենք 2020թ․ նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որի նպատակն է շարունակել հայատյացության քաղաքականությունը եւ խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում: Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն, հետեւողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։
Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ:
Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին եւ միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները եւ գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: