«ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին» - Mediamax.am

2489 դիտում

«ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն այսօր Թվիթերի իր էջում գրել է, որ տարածաշրջանից ստացվող տեղեկություններն իսկապես մտահոգիչ են։

 

«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն կայունությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում, որը դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է»,- գրել է Խավիեր Կոլոմինա Պիրիսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին