ԼՂ հակամարտությունը «շատ ձեռնտու էր Վաշինգտոնին», ասել է Նուրգալիեւը - Mediamax.am

4297 դիտում

ԼՂ հակամարտությունը «շատ ձեռնտու էր Վաշինգտոնին», ասել է Նուրգալիեւը


Լուսանկարը` citaty.net


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «շատ ձեռնտու էր Վաշինգտոնին»։

«Այս հակամարտությունը հասունանում էր վաղուց՝ դեռ խորհրդային ժամանակներից։ Եվ այն շատ ձեռնտու էր Վաշինգտոնին՝ որպես լարվածություն ստեղծելու առիթ։ Արեւմուտքը չէր պատրաստվում լուծել այս տարածաշրջանի խնդիրները։ Նա շահագրգռված էր ժամանակ առ ժամանակ բռնկվող հակամարտությունների մեջ, որոնք վնասում են հարեւան պետությունների կայուն կյանքին։

 

Ոչ ոք, բացի Ռուսաստանից, չզբաղվեց այս խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի այդ, շփման գծի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ։ Այսօր Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Նուրգալիեւը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին